Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքից արձագանքում են Սուրեն Պետրոսյանի կոչին․ Ոսկեպարում է Հիլդա Չոբոյանը

Ոսկեպարում օրեր առաջ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող մի խումբ քաղաքացիներ մեկնել են Ոսկեպար, գյուղի բնակիչների կողքին կանգնելու, միասին պայքարը համազգային դարձնելու համար: Ստեղծվել է «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոն,որը բաց է համագործակցողների համար։ Այս օերին նաև սփյուռքի մեր հայրենակիցներն են արձագանքել Սուրեն Պետրոսյանի ոսկեպարցիներին միանալու, Ոսկեպարում լինելու կոչին։
Ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը ևս Ոսկեպարում է`սատարելու Հայկական պետականության համար պայքարին․« Մեր զորակցությունն ենք բերել ոսկեպարցիներին, որպեսզի այս շրջանը չարժանանա Հայաստանի մյուս սահմանամեձ շրջանների ճակատագրին, որտեղ առանց պաշտպանության տարածքներ են տրվել թշնամուն»։