Search
Close this search box.

Ինչ է հայտնում Գագիկ Սուրենյանը

Հայաստանին Միջերկրական ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունը կզգացվի այսօր երեկոյան։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա 5 օրերին մեր երկիրը պարբերաբար գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ Ժամանակ առ ժամանակ, դադարներով կլինեն կարճատև անձրևներ»,–ասաց նա։
Սուրենյանի խոսքով` այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, տեղումները կլինեն անձրևի տեսքով, իսկ 2000 մ բարձրություններից վեր տեղումներ կլինեն ձյան կամ թաց ձյան տեսքով։