Search
Close this search box.

ՏԵԱՍՆՅՈՒԹ. Մակերիկամի ուռուցքի բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում

Բժիշկ-մասնագետը պետք է մշտապես կատարելագործվի, որպեսզի կարողանա իր պացիենտներին առաջարկել ժամանակակից բուժումների լավագույն լուծումները:

Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը օրերս կատարել է ՀՀ-ում բացառիկ վիրահատություն՝ մակերիկամի հեռացում էնդոսկոպիկ եղանակով՝ հետորովայնամզային հատվածից. «Մակերիկամի էնդոսկոպիկ միջամտությունները լայնորեն կիրառվում են ողջ աշխարհում, և Աստղիկ ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը ևս ետ չէր մնում համաշխարհային տենդենցներից: Իսկ վերջերս մենք ներդրեցինք նոր եղանակ` ռետրոպերինոսկոպիկ վիրահատություններ: Այս միջամտության ժամանակ մուտքը գոտկային հատվածից է: Սա հնարավորություն է տալիս անմիջապես մոտենալ մակերիկամին՝ շրջանցելով փայծաղը, երիկամները, ստամոքսն ու ենթաստամոքսային գեղձը: Մեթոդի կիրառումը կրճատում է վիրահատության տևողությունը  և հետվիրահատական վերականգման ժամկետները»,- պատմում է Արմեն Վարժապետյանը:

Բժիշկ Վարժապետյանը շատ կարևորում է թիմային աշխատանքը, հիվանդանոցի բազմապրոֆիլ  բնույթն ու տեխնիկական հագեցվածությունը. այս երեք գործոնները, ըստ նրա, առանցքային են հատկապես բարդ միջամտությունների ժամանակ: Աստղիկ Բժշկական կենտրոնում նման վիրահատությունների համար ստեղծված են բոլոր պայմաննները:

Արդեն իսկ նոր եղանակով վիրահատված 38-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել էր մակերիկամի հորմոնալ ակտիվ ուռուցք: «Ունեի բարձր ճնշման տատանումներ, լսել էի շատ բժիշկ Վարժապետյանի մասին, դիմեցի նրան, անցա հետազոտություններ ու նա էլ հենց կատարեց վիրահատությունը»,- պատմում է Ռուզանան: Վիրահատությունը տևել է մեկ ժամ, հետվիրահատական ապաքինումն էլ արագ է ընթանում. բարդ վիրահատությունից ընդամենը 3 օր անց Ռուզաննան իրեն այնքան լավ է զգում, որ կարող է վերադառնալ տուն: Շարունակելու է մնալ էնդոկրինոլոգի հսկողության ներքո, որոշ դեղորայք է օգտագործելու, սակայն ամենակարևորն այն է, որ հիվանդությունն արդեն անցյալում է, իսկ առջևում կյանք է՝ առողջ ու լիարժեք:

https://youtu.be/DqOOthuP5gI