Search
Close this search box.

ՀՀ-ն նոր Ազգային հերոս ունի. ո՞վ է նա

Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանձնելով բարձրագույն պարգև նրա որդի Սարկիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Դիգկան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ Հայրենի շքանշանով պարգևատրելն է:
Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սերը՝ գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով:
Մեզ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի թվարկենք 1990 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հենց ասվածի վկայությունն են:

Հայ ժողովուրդն արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն և հարգանքին:

Բայց միևնույն ժամանակ մեր պետությունը և պետական պաշտոնյաներս յուրատեսակ պարտականություն ունենք արժանին մատուցել, գնահատել և պարգևատրել մեր երկրի և ժողովրդի մեծ բարեկամներին ու արժանավոր որդիներին:

Այսօր ես մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ եմ մեր պետության բարձրագույն պարգևը հանձնում իր արժանի տիրոջը: Վստահ եմ, որ Իզմիրլյանների ամբողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ ոգևորության աղբյուր է դարձել աշխարհասփյուռ հայության համար:

Համոզված եմ նաև, որ այդ գործունեության ավելի ու ավելի մեծ, իրական ու գնահատելի արդյունքների ականատեսն ենք լինելու ամենատարբեր բնագավառներում:

Ավարտելով խոսքս, ես սրտանց շնորհավորում եմ Տիգրան Իզմիրլյանին պետական բարձրագույն պարգևին և Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանանալու, ինչպես նաև բոլորիս՝ մեր կողքին նման հայրենակից ունենալու համար»: