Search
Close this search box.

Հայտնի գրողը հնարավոր է ձերբակալվի

Աշխարհահռչակ գրող Ջոան Ռոուլինգը քննադատել է իր սոցկայքային էջում Շոտլանդիայում ընդունված նոր օրենքը, որով նախատեսվում է պատասխանատվություն այն անձանց համար, ովքեր սեռափոխված անձանց դիմելիս կիրառում են սխալ դերանուն։ «Բացարձակապես պարզ է, որ բոլոր վերոնշյալ մարդիկ ոչ մի կերպ կին չեն հանդիսանում, այլ տղամարդ են՝ բոլորն էլ»,- գրել է «Հարի Պոտերի» հեղինակը։

Իր գրառմանը կից էլ ստեղծել է «Ձերբակալեք ինձ» հեշթեգը։ Ռոուլինգը նշել է, որ նոր օրենսդրական փոփոխությունն իրականում կարող է չարաշահման հնարավորություն տալ, զրկելով ի ծնե կանանց ու աղջիկներին առանձին տարածք ունենալու իրավունքից։ Աշխարհահռչակ գրողը հայտնել է նաեւ, որ ներկայումս գտնվում է արտասահմանում եւ անհամբեր սպասում է, թե երբ Էդինբուրգ վերադառնալուց հետո իրեն կձերբակալեն, եթե իր այժմյան քննադատությունը իրավապահները որակեն որպես իրավախախտում։