Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիսսուս Քչրիստոսի հրաշափառ տոնի՝ Սուրբ Զատկի ճրագալույցին կարդացել է Սաղմոս 25-ը եւ բոլորին Սաղմոսով է շնորհավորել: Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:

«Սաղմոս համար 25. Անմեղ մարդու աղոթքը, այսուհետեւ Սաղմոս Դավթի: Դատ արա ինձ Տեր, քանզի անբասիր ընթացա, հույս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար: Փորձիր ինձ Տեր եւ քննիր ինձ, փորձիր երիկամներս եւ սիրտս: Ողորմությունդ Տեր աչքիս առջեւ է եւ ճշմարտությունդ հաճելի է ինձ: Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրենների մոտ ես չեմ գնա: Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի, սրբությամբ կլվանամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կնստեմ Տեր, թող լսեմ քո օրհնության ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները: Տեր, սիրեցի քո տան վայելչությունները եւ քո փառքի բնակության վայրը: Մի կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կյանքս արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրինության մեջ են եւ աջն նրանց լի է կաշառքով: Ես անբասիր ընթացա, փրկիր ինձ Տեր, եւ ողորմիր ինձ, ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրա թող լինի: Մեռծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ: Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-ասել է նա: