Search
Close this search box.

Ես կարծում եմ, որ հնարավոր հարձակման հավանականությունը շատ քիչ է. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են: Ես կարծում եմ, որ հնարավոր հարձակման հավանականությունը շատ քիչ է։ Ցանկացած ցինիկ հարձակում անգամ պետք է ունենա որոշակի հենք։ Տավուշի պարագայում այդ հենքը չեզոքացված է: Նախ՝ ՀՀ վարչապետը ասել է, որ պատրաստ է սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից ու անհասկանալի կլինի այդ ուղղությամբ ուժային մեթոդներ կիրառելը։ Երկրորդ՝ Պրահայում ստորագրված փաստաթղթում ամրագրված է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև սահմանազատման գործընթացի ընթացակարգը և Ադրբեջանի կողմից խախտումը, անկախ 4 գյուղերի վերաբերյալ իր մոտեցումներից, դիտարկվելու է որպես ստորագրված համաձայնագրի խախտում և ընկնելու է պատժամիջոցների տակ: Հենց դա, իմ կարծիքով, ակնարկեց Տոյվո Կլարը։ Եվ, դատելով արձագանքներից, Բաքվում լավ հասկացել են նրան: