Search
Close this search box.

«Հայաստանը տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզում». Լավրով

Հայաստանի ղեկավարությունը «մտացածին պատրվակներով» տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայաստանում ես արդեն ստիպված էի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում: Հայաստանի ղեկավարությունը, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է Լավրովը։