Search
Close this search box.

Ինչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս օրերին Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության վայր մեկնելը տեղին չի լինի, քանի որ դա կխանգարի մարդկանց փրկելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու շտաբի աշխատանքներին։ Այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատսխանելով հարցին, թե ինչու ՌԴ նախագահը չի գնացել ողբերգության վայր։

«Այս սարսափելի ահաբեկչության առաջին իսկ րոպեներից բոլոր համապատասխան ծառայությունները և, իհարկե, Մոսկվայի մարզի ղեկավարությունը՝ Վորոբյովի գլխավորությամբ, ձեռնարկել են բոլոր միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն նման իրավիճակներում մարդկանց փրկելու, տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու, հրդեհի մարումը, փլատակների մաքրումն ապահովելու համար:

Իհարկե, այս օրերին ինչ-որ ճանաչողական այցեր կատարելը բոլորովին անտեղի է, քանի որ դա ուղղակի կխանգարի շտաբի աշխատանքներին, որը կազմակերպվել է տեղում»,- պատասխանել է նա։