Search
Close this search box.

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10:00-16:00 Դավթաշեն Ձոր 2 թաղամաս, Ամառանոցային, Սվաճյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Մաշտոց պող. 20/4, 15/5, Արամի փ. 35, Բուզանդի փ. 84/1, 97/2, 107, Աբովյան փ. 26, 26Ա, 26Բ, Նալբանդյան փ. 31, 33, 35, Սայաթ Նովա փ. 21, 21Ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ոիլնեցի փ. 30/4-32/11, Ազատության փ. 8-20, 2-րդ նրբանցքի 3, 4, 5, Տիգրանյան փ. 3-5, 20-38, Վարշավյան փ. 2-4, Էմինի փ. 5-16, Ահարոնյան փ. 8-16 շենքեր, Քանաքեռ 9-րդ փ. 2-40/1, 10-րդ փ. 1-14/1, Ծարավ Աղբյուր փ. 15-52 առանձնատներ, «RRR հանքային ջրերի գործարան» ՓՆԸ-ն,

Արմավիրի մարզ՝

10:30-16:30 Փարաքար գյուղ,

Արարատի մարզ՝

10:30-12:30 Այգեստան գյուղ մասնակի,

12:00-14:00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-16:00 Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Աբովյան քաղաք՝ 7-րդ միկրոշրջան մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

10:00-11:00 Լիճք գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-11:30 Ներքին Գետաշեն գյուղը մասնակի, Մադինա, Լեռնակերտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00-12:30 Մարտունի քաղաք մասնակի, Գեղհովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-15:00 Գավառ քաղաքի՝ Պետական համալսարան, Կենտրոնական հիվանդանոց, Դատախազության շենք, Միքայելյան փողոցի փակուղի, Միքայելյան փ. «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ, Միքայելյան 2-րդ նրբանցքի «Փեփոյի Ձոր»-ի բնակիչ-բաժանորդներ, Ազատության փ. մասնակի, Ազատւթյան փողոցի «Գավառ» ՍՊԸ գազալցակայան, «Օգոստոսի 23» փ. բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

10:00-14:00 Նեղոց գյուղ,

11:00-17:00 Լեռնապատ, Լեռնաջուր գյուղեր,

Շիրակի մարզ՝

11:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ գյուղեր,

Սյունիքի մարզ՝

10:30-14:30 Հարթաշեն գյուղ,

11:00-15:00 Հարժիս գյուղ: