Search
Close this search box.

Արգածոտնի մարզի գյուղերից մեկում 13-ամյա թոռը պապի մшրմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կшխվшծ

Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Հայտնում է shamshyan.com–ը:

Պարզվել է, որ 63-ամյա Վ․ Գ․-ն իր սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից հակի պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա թոռը, ով պարանը կտրել է, սակայն ժամանած դատական բժիշկը արձանագրել է տղամարդու մահը։