Search
Close this search box.

Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից:
Տեղեկությունը հաստատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է», – ասաց Կոստանյանը։
Հավելենք, որ Հակակոռուցիոն կոմիտեն մի քանի դրվագով քրեական գործ է հարուցել Հովսեփյանի դեմ: Վերջինս մեղադրվում է պետական միջոցների յուրացման և փաստաթղթի կեղծման մեջ:

Հիշեցնենք, որ թիվ 130 դպրոցում կրքերը թեժացան Տեսչական մարմի ստուգումների արդյունքում ի հայտ եկած խախտումներից հետո, երբ տնօրեն Նվարդ Հովսեփյանը դպրոցի փոխտնօրեններին պարտադրել էր աշխատել ծնողների և աշակերտների հետ, որպեսզի սուտ մատնություն տային, թե դասացուցակում առկա բոլոր դասերն ուսուցանվել են: