Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 1 զnհ, 6 վիրшվոր

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վերջնամասում ճակատի ճակատի բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կնետրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները քաղաքացիների օգնությամբ և բժիշկները նրանց մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: