Search
Close this search box.

Ջերմաստիճանի կտրուկ նվազման ֆոնին ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել

Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազեց, սակայն ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չգրացնվեցին, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Օդի նվազագույն ջերմաստիճանն առավոտյան 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատում գրանցվել է +0,5°C, Արտաշատում՝ +0,8°C, Մերձավանում՝ -0,7°C, Արմավիրում՝ 0°C, Աշտարակում՝ -0,8°C, Արենիում՝ -0,6°C, Ուրցաձորում՝ +0,3°C:

Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի 29-30-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը, լուսադեմին ժամը 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա», – ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։