Search
Close this search box.

Զոհվածների հարազատները ծшղրшկան sms-ներ են ստանում ուկրшինական համարներից

Հաշմանդամի սայլակով տեղաշարժվող Մաքսիմ Վերբենինի մայրը, ում որդին զոհվել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, RT-ին պատմել է, որ ծաղրական հաղորդագրություններ է ստանում ուկրաինական հեռախոսամարներից։

«Ուկրաինական հեռախոսահամարներից դաժան հաղորդագրություններ են գալիս իմ մեսենջերներին: Ինձ գրում են, որ տղայիս խոշտանգում են և նման այլ կեղտոտ բաներ։ Կամ ասում են, որ երեկ տեսել են, հարցնում են, թե ինձ տեղեկատվությունը հետաքրքրու՞մ է»,- պատմել է նա։

Կնոջ խոսքով՝ իրեն հաճախ հարց են տալիս, թե ի՞նչ պատժի են արժանի «Կրոկուս»-ում ահաբեկչություն իրականացրած մարդիկ։

«Չգիտեմ։ Իմ բոլոր մտքերը միայն երեխայիս կորստի մասին են։ Գլուխս մշուշոտ է ու ցավոտ։ Ա՛յ անպիտաններ, գազաններ։ Դուք կրակել եք հաշմանդամ-սայլակավորի վրա, ո՞վ եք դուք դրանից հետո»,-պատմել է որդեկորուսյ մայրը։ 

Ավելի վաղ ահաբեկչության զոհերի մյուս հարազատները նույնպես հայտնել էին ուկրաինական հեռախոսամարներից նմանատիպ հարձակումների մասին: