Search
Close this search box.

ՀՀԿ-ականներն անվավեր են ճանաչում Սերժ Սարգսյանի հայտարարությունը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազատության հետ զրույցում ասում է, որ անկախ Սերժ Սարգսյանի 2014 թվականի հայտարարությունից՝ վարչապետի պաշտոնի չհավակնելու վերաբերյալ, երբ գա ժամանակը, ՀՀԿ-ն իր առաջնորդի հետ ըստ պետական շահի կորոշի, ով է լինելու վարչապետ: «Այո՛, ի՞նչ խնդիր կա, որովհետև յուրաքանչյուր հայտարարություն արվում է տարբեր ժամանակահատվածներում՝ տարբեր իրողություններից ելնելով», -ասում է Էդուարդ Շարմազանովը:

Փաստացի, Շարմազանովն ասում է, որ անվավեր են ճանաչում Սերժ Սարգսյանի հայտարարությունը: