Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է ամեն ինչից. Ժաննա Ալեքսանյան

«Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին համառորեն չհարցաքննելը, նշանակում է, որ անպայման կարիք կա հարցաքննելու նրանց։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանին, որը, բոլորս հիշում ենք, թե այդ օրերին ինչ լարված վիճակում էր։ Վստահաբար, նա տեղյակ է ամեն ինչից։ Առաջին հերթին հենց նրան պետք է կանչել հարցաքննության արյունահեղությունը թույլ տալու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյաներին հարցաքննելու անհրաժեշտության մասին քննարկումներին։

Անդրադառնալով գործի բացահայտման հնարավորություններին, իրավապաշտպանը նշեց, որ 10 տարին ոչ մի նշանակություն չունի, և ցանկության դեպքում գործը շատ արագ կարող է բացահայտվել։ Իսկ Գևորգ Կոստանյանի հայտարարությունները պարզապես ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ են։ «Բայց մի բան պարզ է, որ Մարտի 1-ը այս իշխանությունների օրոք չի բացահայտվելու, և լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը հեռանար՝ Մարտի 1-ը իր հետ տանելով»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։