Search
Close this search box.

Ռեկտորին նշանակել, թե ընտրել

Ռեկտորի պաշտոնը պետք է ընտրովի լինի, ռեկտորին չպետք է նշանակի կրթության նախարարը։ Այս մասին փետրվարի 28-ին՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցին, թե նա անձամբ կնշանակեր մարդկանց համալսարանների ռեկտորի պաշտոնում։

Միաժամանակ, նախարարը նշել է, որ եթե նախկինում այդ պաշտոնում մարդկանց նշանակում էին, ապա նրանք, միեւնույն է, սկզբում ընտրական համակարգի միջով էին անցնում, որի դեպքում նրանց էլի ընտրում էին։

«Սա շատ կարեւոր եւ կենտրոնական պաշտոն է։ Մենք խնդիրներ ունենք կրթական համակարգի կայունացման հետ կապված»,–պարզաբանել է նա։

Դրա հետ մեկտեղ, Մկրտչյանը նշել է, որ կմասնակցի Շիրակի պետական համալսարանում կայանալիք ընդլայնված կազմով ժողովին, որի ժամանակ կքննարկվեն ինչպես համալսարանի, այնպես էլ ընդհանուր կրթական համակարգի խնդիրները։