Search
Close this search box.

36-ամյա տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը

Այսօր ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արարատի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավանի և Արմաշի արագաչափերը կոտրել է։

Պարզվել է, որ կոտրողը երթեւեկում է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով: Պարեկներին հաջողվել է Արարատի մարզում նրան կանգնեցնել ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։

Քաղաքացին Երևանում հաշվառված, Արարատի մարզում բնակվող 36-ամյա Նարեկ Ա․-ն է։

Պարզվել է, որ նա կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված բոլոր արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։

Վերջինիս ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։