Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը իշխող ռեժիմի պապան է, մաման է. Փաշինյանի պայքարի առաջարկը ողջունելի է

«Ռադիկալությունը կամ արմատականությունը չի ենթադրում կամ ամբողջը, կամ ոչինչ։ Փաշինյանի համագործակցության առաջարկը ողջունելի է։ Բնականաբար, մենք չենք դիտարկում և չենք դիտարկելու դա որպես նեղ խնդիր՝ ընդամենը չթողնել Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ, այլ որպես ռեժիմի հեռացման մի քայլ։ Չէ՞ որ, ըստ հայտարարությունների՝ Սերժ Սարգսյանը իշխող ռեժիմի պապան է, մաման է, ամեն ինչն է, անփոխարինելին է։ Եվ նրա եսապաշտական պլանները ձախողելը կարող է լինել ռեժիմից ազատվելու առաջին քայլը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է համախմբվել՝ թույլ չտալու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։

Նրա խոսքերով՝ այս պահին հասարակության մեջ ընդվզելու նախանշան չկա, ավելի շատ գերիշխում է այն կարծիքը, որ սրիկաները նորից կանեն այն, ինչ ուզում են․ «Չփորձելը, չպայքարելը հանցագործություն է»,- հավելեց Կարապետ Ռուբինյանը։