Search
Close this search box.

ՌԴ-ում կnրծանվել է Մի-8 ուղղաթիռը, որում եղել է 20 ուղևոր

Մի-8 ուղղաթիռը, որում եղել է 20 ուղևոր, կործանվել է Մագադանի մարզում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Գործակալության տվյալներով՝ զոհվել է առնվազն երկու մարդ։ Մինչդեռ ՏԱՍՍ-ը հայտնում է մեկ զոհի և մի քանի վիրավորի մասին։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, ուղղաթիռը տեղափոխում էր տեղի հանքերից մեկի 20 աշխատողի։

Միջադեպի պատճառ են համարվում եղանակային բարդ պայմանները, սարքավորումների անսարքությունը, ինչպես նաև մարդկային գործոնը, պարզաբանում է «Ինտերֆաքս»-ը։