Search
Close this search box.

Միթարյանը հավակնում է դառնալ Արսենալի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը հարցում է անցկացրել փետրվարի լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ: Այս մասին գրում է armsport.am-ը:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ընտրանու ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ներկա պահին Մխիթարյանը գտնվում է առաջին հորիզոնականում (45 %): Երկրորդ տեղում պաշտպան Նաչոն է (43 %), ով վերջին ամսվա ընթացքում մասնակցել է իր թիմի գրոհներին և աչքի ընկել ակտիվ ու օգտակար գործողություններով:

Երրորդ տեղում Աարոն Ռեմսին է, իսկ չորրորդ տեղում` Էկտոր Բելերինը: