Search
Close this search box.

Վաղը Ֆրանսիայում կարող է տեղի ունենալ այն, ինչ կատարվեց Բարսելոնում

Ֆրանսիայում տարեսկզբից հաջողվել է կանխել 11 ահաբեկչական հարձակում: Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Ժերար Կոլոնը՝ փոխանցում է Deutsche Welle-ն:

«Իհարկե,վաղը Ֆրանսիայում կարող է տեղի ունենալ այն, ինչ կատարվեց Բարսելոնում»,- ասել է նախարարը:

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության նախապատրաստման երեք կասկածյալների: Չորեքշաբթի Փարիզի մերձակայքի բնակարաններից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է ընդհատակյա լաբորատորիա, որտեղ ենթադրաբար պատրաստվել է պայթուցիկ: Ոստիկանությունը ստուգում է այս գործով 3 ձերբակալվածների մասնակցությունը ահաբեկչական գործունեությանը:

ԴԱԻՇ-ը խոստացել է նոր ահաբեկչություններ Բարսելոնում: