Search
Close this search box.

Շոյգուն հայտնել է, թե պատերազմից ի վեր որքան կnրուստ ունի Ուկրшինшյի ԶՈՒ-ն

2024 թվականի սկզբից Ուկրաինայի զինված ուժերի օրական կորուստները կազմում են ավելի քան 800 մարդ և 120 զենք։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ 2022 թվականի հատուկ գործողության սկզբից ի վեր ուկրաինական բանակը կորցրել է ավելի քան 444 հազար զինվորական։

«Մեր զինծառայողների վճռական և ակտիվ գործողությունների արդյունքում ուկրաինական զինված ուժերի մարտական ​​ներուժը նվազում է»,- եզրափակել է նա Ռազմական դեպարտամենտի կոլեգիայի նիստում։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ երկու տարվա ռազմական հակամարտության ընթացքում կորցրել է 31 հազար զինվորական։