Search
Close this search box.

Պեսկովն անդրադարձել է Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությանը

Կրեմլում ուշադրություն են դարձրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա Արևմուտքի երկրների զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությանը։ Այս մասին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«ՆԱՏՕ – ի երկրներից Ուկրաինա որոշակի զորակազմեր ուղարկելու հնարավորության քննարկման փաստը, իհարկե, շատ կարևոր է, դա նոր տարր է։ Ֆրանսիայի նախագահի ելույթի մնացած բոլոր տարրերն այսպես թե այնպես արդեն հնչեցվել են, դրանք ընդունվել են ի գիտություն։ Մեզ քաջ հայտնի է պարոն Մակրոնի դիրքորոշումը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու անհրաժեշտության վերաբերյալ», – հավելել Է Պեսկովը և հայտարարել․

«Բայց մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու թեման իսկապես քննարկվել է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ապագայում Ուկրաինա զորք ուղարկելը: