Search
Close this search box.

Մակրոնը Պուտինին ցանկանում է հիշեցնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է փետրվարի 26-ին հավաքել մոտ 20 եվրոպացի առաջնորդների՝ ուղերձ հղելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրան հիշեցնելու, որ Մոսկվան չի հաղթի Կիևին։ «Մենք ցանկանում ենք Պուտինին շատ հստակ ուղերձ հղել առ այն, որ նա չի հաղթի Կիևին»,- նրա խոսքը մեջբերում է Guardian-ը:
«Նրանք ցանկանում են հակադարձել Կրեմլի այն հայտարարություններին, որ Ռուսաստանն անխուսափելիորեն կհաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում»,- լրագրողներին հայտնել է Մակրոնի խորհրդականը։