Search
Close this search box.

«Եթե Պուտինն այս գիշեր ձեզ զանգահարի, կվերցնե՞ք հեռախոսը»․ հարց՝ Զելենսկուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երեկ կայացած ասուլիսի ընթացքում հարց են ուղղել․ «Եթե Պուտինն այս գիշեր ձեզ զանգահարի, կվերցնե՞ք հեռախոսը»:

«Նա բջջային հեռախոս չունի, ինչպե՞ս կարող է զանգահարել ինձ: Իսկ 1917 թվականի հեռագրով ես այլևս չեմ աշխատում»,-ասել է Զելենսկին:

Զելենսկին, միևնույն ժամանակ, ենթադրել է, որ Պուտինը չի զանգահարի իրեն, «քանի որ նա, չի ցանկանում ավարտել այս պատերազմը»։