Search
Close this search box.

Ալեքսեյ Նավալնու մարմինը հանձնել են մորը

Ալեքսեյ Նավալնու մարմինը հանձնվել է նրա մորը՝ Լյուդմիլա Նավալնայային, ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Ալեքսեյի մարմինը հանձնվել է մորը։ Շատ շնորհակալ ենք բոլորին, ովքեր դա պահանջում էին մեզ հետ: Առայժմ Լյուդմիլա Իվանովնան գտնվում է Սալեխարդում։ Հուղարկավորությունը դեռ առջևում է»,- ասել է Յարմիշը:

Նավալնին մահացել է բանտում փետրվարի 17-ին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Նավալնու մահվան պատճառների հետաքննությունը դեռ շարունակվում է։