Search
Close this search box.

Ռուսшկшն ինքնшթիռ է խnցվել. կան զnհեր

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ռուսական Ա-50 հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են անձնակազմի 10 զոհված անդամների մնացորդները, գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ ինքնաթիռը խոցել են Ուկրաինայի պաշտպանության ուժերը։

Տեղեկություններ կային նաև, որ ռուսական Ա-50-ը, հավանաբար, խոցվել է Patriot հրթիռային համակարգով։

Ավելի ուշ լրատվամիջոցները, վկայակոչելով Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության աղբյուրները, հայտնել են, որ Ա-50-ը խոցվել է խորհրդային C-200-ի համար արդիականացված հրթիռի օգնությամբ։