Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում բեռնանավը երկու կես է արել կամուրջը. մեքենաներն ընկել են ջուրը

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Դատարկ բեռնանավը նավարկում էր Պերլ գետի երկայնքով Նանշա շրջանում գտնվող կամրջի տակ, սակայն հարվածել է կառույցի հենասյուներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արտակարգ դեպքի հետևանքով կամրջի մի մասը փլուզվել է, մի քանի ավտոմեքենաներ ընկել են ջուրը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները, զոհերի, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։