Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թույլ տվեք վերջապես տեսնել իմ որդուն». Նավալնու մայրը դիմել է Պուտինին

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, պահանջել է անհապաղ իրեն հանձնել որդու մարմինը: Նա տեսաուղերձ է ձայնագրել՝ դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. «Հինգերորդ օրն է՝ չեմ կարողանում տեսնել նրա մարմինը, նույնիսկ չեն ասում, թե որտեղ է նա: Ես դիմում եմ Ձեզ՝ Վլադիմիր Պուտին, հարցի լուծումը կախված է միայն ձեզնից: Թույլ տվեք վերջապես տեսնել իմ որդուն»: