Search
Close this search box.

Անընդունելի է բացահայտ նենգ հայտարարություններ անելը. Պեսկով

«Բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետաքննության համար, իրականացվում են»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ հետաքննություն է ընթանում, սակայն մինչ այժմ դրա արդյունքները չեն հրապարակվում, ուստի դրանք հայտնի չեն։

Պեսկովի խոսքով՝ «անընդունելի է բացահայտ նենգ հայտարարություններ անելը, թե Նավալնիի մահվան մեջ մեղավոր է Կրեմլը»։

Նա նաև նշել է, որ Կրեմլը տեղեկություն չունի, թե երբ կարող է Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնվել ընտանիքին:

Հիշեցնենք՝ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալի բաժնի տվյալներով՝ ուրբաթ օրը զբոսանքից հետո Նավալնին վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը թրոմբն է եղել: