Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտրված սառցաբեկորից ափ է հանվել 75 ձկնորս, մի քանիսը դեռ մնում են սառցաբեկորի վրա

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Օխոտսկի ծովում Սախալինի հարավում պոկված սառցաբեկորից 75 ձկնորսի են փրկել, ևս մի քանի մարդ ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա մնացել է սառցաբեկորի վրա, հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Telegram ալիքը։

«Նախնական տվյսլներով` ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա են հայտնվել ավելի քան 80 ձկնորսներ։ Ձկնորսության սիրահարներին փրկում են նավակներով։ Գործի է դրվել ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը։ 75 մարդ արդեն հասցվել է ափ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղում աշխատում է 14 մասնագետ և 8 տեխնիկա: