Search
Close this search box.

Մшհվան պատճառը դեռ չի պարզվել. ինչ են ասել Նավալնիի փաստաբանին

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու փաստաբանը և մայրը չեն կարողացել մտնել Սալեխարդի դիահերձարան։ Նրանց ասել են, որ քաղաքական գործչի մարմինն այնտեղ չէ:

«Նավալնու փաստաբանը եւ մայրը եկել էին Սալեխարդի դիահերձարան։ Այն փակ է՝ չնայած գաղութի հավաստիացումներին, թե իբր աշխատում է, եւ Նավալնու մարմինն այնտեղ է։ Փաստաբանը զանգահարել է դռան վրա նշված հեռախոսահամարով։ Նրան ասել են, որ ինքն արդեն յոթերորդն է, որն այսօր զանգահարել է։ Ալեքսեյի մարմինը դիահերձարանում չէ»,- գրել է Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Նավալնիի փաստաբանին, որը ժամանել է Սալեխարդի քննչական կոմիտե, հայտնել են, որ Ալեքսեյի մահվան պատճառը չի պարզվել, կրկնակի հյուսվածքաբանական փորձաքննություն է վերցվել, հայտնում է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Նա գրում է, որ փորձաքննության արդյունքները ենթադրաբար կլինեն հաջորդ շաբաթ:

«Ակնհայտ է, որ նրանք ստում են և ամեն ինչ անում են, որ մարմինը չհանձնեն», — գրել է նա:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է երեկ բանտում: Նա 47 տարեկան էր: