Search
Close this search box.

Արմավիրի մարզպետի որդին նշանակվել է նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Կարեն Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»:

Հիշեցնենք, որ Կարեն Ղահրամանյանը, ով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է, ընդամենը 4 օր առաջ էր վարչապետի որոշմամբ ազատվել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: