Search
Close this search box.

Ինչ է հայտնում Պեսկովը

Կրեմլի կայքը (kremlin.ru) ամեն օր ենթարկվում է տասնյակ հաքերային հարձակումների։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Նա պարզաբանել է, որ ռուս մասնագետներին հաջողվում է դիմակայել զանգվածային կիբեր հարձակումներին և ապահովել կայքի ամբողջական պաշտպանությունը։ «Կրեմլի կայքի վրա ամեն օր տասնյակ հարձակումներ են իրականացվում։ Մեկ տարվա ընթացքում ամեն օր»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կրեմլի կայքը նաև ենթարկվում է ուժեղ DDoS հարձակումների։ «Այնուամենայնիվ, ծրագրավորողները կանխում են սպառնալիքը նույնիսկ «արտասովոր հաքերային հարձակումներից»,-ասել է Պեսկովը և եզրափակել. «հետախուզական ծառայություններն իրենց աշխատանքը կատարում են պատշաճ մակարդակով և ապահովում են կիբերանվտանգությունը շուրջօրյա»: