Search
Close this search box.

Սյունիքի Սրաշեն-Ծավ գյուղերի ճանապարհին անհայտ տիպի ական է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին՝ ժամը 20:26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը. ականը պահպանության է հանձնվել ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցին: