Search
Close this search box.

Նազարբաևի եղբորորդին ևս 100 մլն դոլար է վերադարձրել բյուջե

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին՝ Քայրաթ Սաթիբալդուլին, երկրի բյուջե է վերադարձրել ևս 100 մլն դոլար: Այս մասին հայտնել է Կոռուպցիայի հակազդման գործակալության մամուլի ծառայությունը:

Քայրաթը Skyline Investment Company S. A ընկերության միջոցով տնօրինում է Ղազախստանի հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում մենաշնորհի գրեթե մեկ քառորդը:

2022 թվականի սեպտեմբերի 26-ին դատարանը նրան 6 տարվա ազատազրկման է դատապարտել: