Search
Close this search box.

ՇՊՀ ինկվիզիտոր ռեկտորի հերթական դարակազմիկ որոշումը. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը փետրվարի 23-ին անցկացրած գիտխորհրդի նիստում որոշում է կայացրել՝ինչ-որ հանձնաժողով ձևավորել,որը զբաղվելու է մեր՝ Գ. Համբարյանի և Հ. Խորիկյանի կողմից ՇՊՀ-ն «վարկաբեկելու փաստերը» ապացուցելու և այն ռեկտորին ներկայացնելու համար,որն էլ պետք է որոշի մեր “ճակատագիրը”…Այս թատերական ներկայացմամբ ռեկտոր Մինասյանը փորձում է օրինականացնել մեր նկատմամբ իր հաշվեհարդարը,որը նա վաղուց է երազում…Ռեկտորը բավական երկար ժամանակ է տարբեր տեղերում հայտարարում է,որ մեզ ազատելու է գործից…Այսինքն`մեր կողմից ռեկտորի թույլ տրված հանցագործությունները և ապօրինությունները բարձրաձայնելը և դրանց մասին հրապարակելը Սահակ Մինասյանը փորձում է խեղաթյուրել և դարձնել ամբողջ բուհի խնդիրը, բուհի գիտխորհրդի ձեռքերով շագանակներ է հանում կրակից`իրեն ազատելով ապագա գլխացավանքներից…Սահակ Միանսյանը տարրական վարկաբեկել էր գիտխորհրդին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի մոտ և հայտարարել էր,որ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին գիտխորհրդի կողմից ընդունված հակաօրինական որոշումը՝Հ.Խորիկյանին անվստահություն հայտնելը,իր ձեռքի գործը չէ…”Այդ որոշումն ընդունել է գիտխորհուրդը՝իր լիազորությունները չարաշահելով,բայց ես բեկանել եմ այն”՝չքմեղացել էր կրթական գործի Կոլումբոս ռեկտորը, ով Հայաստանում առաջին անգամ ներդրել էր ինտեգրված ուսուցում կոչվածը…Չեմ զարմանա,եթե այս անօրինական որոշումից հետո ևս մեծն ռեկտորը ամեն ինչում մեղադրի գիտխորհրդին…
Ծիծաղելին այն է,որ բուհի վարկաբեկման մասին խոսում է մեկը,ով` ունենալով վատ համբավ, ռեկտոր նշանակվեց… Կյանքերիս կեսը կապված է ՇՊՀ-ի հետ…Ինչպե՞ս կարող ենք մենք վարկաբեկել մեր հարազատ կրթօջախը…
Բացի այդ,որևէ մեկը չի կարող ապացույցներ ներկայացնել,որ մենք բուհը վարկաբեկել ենք. մենք պայքարում ենք բուհը կործանումից փրկելու համար…Զավեշտալին այն է,որ առանց դատարանի համապատասխան որոշման (ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135 և 136 հոդվածներն են) ինչ-որ մարդիկ որոշել են,որ մենք զրպարտում ենք բուհը…Ինչպես կարելի է առանց դատարանի որոշման դիմացինին մեղադրել կրթօջախը վարկաբեկելու մեջ և որոշել պատժել…Այսպիսի խայտառակություն միայն կարող էր իրեն թույլ տալ բեսպրեդելշիկ Սահակ Միանսյանը…
Մինչև հիմա քննդատել և բացահայտել ենք ռեկտոր Մինասյանի թույլ տված սխալները…Դա ինչ կապ ունի բուհի հետ…Իսկ եթե նա է դժգոհ մեր քննադատությունից,ապա նա էլ պետք մեզ դատի տա,այլ ոչ թե խառնի բուհի գիտխորհուրդը այս ամենի մեջ,որը իրավասու չէ առանց դատարանի որոշման մեզ ինչ-որ մեղադրանք ներկայացնել և այդ մեղադրանքները քննող հանձնաժողով ձևավորել… Որքան հասկացա,ինքնասիրահարված Սահակ Մինասյանը ՇՊՀ ասելով` նկատի ունի իրեն,ինչպես միջնադարում Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ն էր ասում՝”Պետությունը ես եմ…” Սակայն ռեկտոր Մինասյանը մոռանում է,որ մենք ապրում ենք 21-րդ դարում և ամեն ինչին չափ կա…
Սահակ Մինասյանի պարտադրանքով գիտխորհրդի կողմից ընդունված այս որոշումը անօրինական է,ինչպես նույն գիտխորհրդի կողմից ընդունված շատ այլ որոշումներ,որոնք բեկանվել են ԿԳՆ-ի կողմից…
Հետաքրքիր է,ո՞րն է զրպարտություն մեր ասածից,եթե նույն ԿԳ նախարարության հանձնախումբը հաստատել է մեր բարձրաձայնած խնդիրների 99%-ը…Նույն հաջողությամբ Սահակ Միանսյանը կարող է զրպարտության մեջ մեղադրել ԿԳՆ-ին…Ինչ մենք ասել ենք և դեռ ասելու ենք՝ ուղղված է ռեկտորի գործունեությանը…
ՇՊՀ-ում տիրում են միջնադարյան ինկվիզիցիան և 1937 թ-ի բարքերը,որի համար պատասխանատում է նաև ԿԳ նախարարությունն իր լռակյաց քաղաքականությամբ…
Ինչ վերաբերում է ձևավորված հանձնաժողովին, որի ապօրինի որոշումն արդեն պարզ է,ապա դրա անդամներին առանձին-առանձին,ինչպես նաև ռեկտոր Սահակ Մինասյանին, դատի ենք տալու իրենց լիազորությունները չարաշահելու և առանց դատարանի կողմից մեր մեղավորությունը ճանաչելու,մեզ զրպարտելու և վիրավորելու համար…
Ի դեպ,Սահակ Մինասյանի այս քայլը նաև ուղղված է խոսքի ազատության դեմ,որը քրեորեն պատժելի է…
Հ.Գ.Ըստ Սահակ Միանսյանի`ստացվում է,որ այն ընդդիմադիրները, որոնք քննադատում են ՀՀ իշխանություններին, պետք է ազատվեն աշխատանքից,քանի որ քննադատում են ոչ թե իշխանություններին,այլ Հայաստանի Հանրապետությանը…

Գագիկ Համբարյան