Search
Close this search box.

Տարոն Մարգարյանի և նրա չաշխատող կնոջ միլիոնները

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերի 15-ից: Մինչ այդ եղել է Ավան վարչական շրջանի ղեկավարը՝ 2005-ից 2009 թվականներին: Վերջինս հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականի հունիսի 19-ին:

Երևանի 39-ամյա քաղաքապետը հայտարարագրել է. 

  1. բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
  2. անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,
  3. այգետնակ (ամառանոց)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը,
  4. հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը),
  5. արտադրական նշանակության շինություն (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը)
  6. բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
  7. ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը), ավտոհանգրվանը,ավտոկայանատեղին,
  8. ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը), ավտոհանգրվանը,ավտոկայանատեղին:

Քաղաքապետը հայտարարագրել է MERCEDES-BENZ S 450 մակնիշի մարդատար ավտոմեքենա:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25000.00  ՀՀ դրամ:

Մարգարյանի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 250,000,000.00 ՀՀ դրամ, 45,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո: 

Երևանի ներկայիս քաղաքապետի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 5,036,840.00 ՀՀ դրամ:

Հետաքրքիր է նաև այն, որ դեռևս 2014 թվականի փետրվարի 24-ին Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի մասին: Վերջինս այն ժամանակ բացառապես հայտարարագրել է իր դրամական միջոցները. 115,000,000.00 ՀՀ դրամ, 50,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո, իսկ եկամուտները 2014-ի հարկային տարում կազմել են 7,333,040.00    ՀՀ դրամ: 

Քաղաքապետի կնոջ՝ Գոհար Սարգսյանի դրամական միջոցները 2017 թվականի փետրվարի 1-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն կազմում են 50,000,000.00 ՀՀ դրամ: Անշարժ և շարժական գույքի մասին տվյալները բացակայում են: Հետաքրքիր է այն, որ բոլոր 6 տարիներին ներկայացրած հայտարարագրերի համաձայն տիկին Սարգսյանի դրամական միջոցների չափը չի փոխվել, նույնն է՝ 50 մլն ՀՀ դրամ: Միայն 2014 թվականին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտը կազմել է 39,060,000.00 ՀՀ դրամ (բնամթերքով): Նշված է, որ սա նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ են (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած): Վերջինս որևէ տեղ չի աշխատում, բազմազավակ մայր է:

Տարոն Մարգարյանը բանակում չի ծառայել, ունի մի շարք պետական պարգևներ: Դրանցից են

  1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016),
  2. ԼՂՀ  Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2016թ.),
  3. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝  բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ» (2016թ),
  4. «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալ (2016թ.),
  5. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ (2015թ.),
  6. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալ (2015թ.),
  7. Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալ(2015թ.),
  8. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալ(2015թ.),
  9. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալ (2015թ),
  10. ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ (2015թ.),
  11. Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ(2015թ.),
  12. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ (2014թ.),
  13. ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալ (2014թ.),
  14. ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալ (2014թ.),
  15. Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալ,
  16. ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (2008թ.),
  17. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներ,
  18. ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ (2011թ.),
  19. Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ (2008թ.),
  20. Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
  21. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ,
  22. Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
  23. «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար: