Search
Close this search box.

Սկանդալային որոշումն.Թուրքիայում ձերբակալված ավանակները ստորագրությամբ ազատ են արձակվել

Թուրքիայի իրավապահ համակարգում հերթական սկանդալային որոշումն է կայացվել։

Ինչպես հայտնում է News.am-ը՝ Իրաքի հետ սահմանակից Ուլուդերեի բնակիչն ավանակների օգնությամբ մաքսանենգ ապրանք է ներկրել, սակայն սահմանապահների կողմից հայտնաբերվել է։

Շրջանի ժանդարմերիան մաքսանենգությամբ զբաղվող բնակչին ազատ է արձակել, սակայն հրաժարվել է վերադարձնել 4 ավանակներին՝ հայտարարելով, որ դրանք ձերբակալված են։

Ավանակների տերը բողոքել է, որից հետո ավանակներին ստորագրությամբ ազատ են արձակել՝ արգելելով մինչ քննության ավարտը վաճառել դրանց։