Search
Close this search box.

Հնդկական դեղերից են հաճախ դժգոհում. բանակում լուծ էին ընկել

ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սավել Զաքարյանն այսօր  մամուլի ասուլիսում անդրադարձավ Առողջապահության նախարարության`  մարտի 1-ից դեղերը դեղատոմսով վաճառելու մասին որոշմանը:

Հարցին. թե հնարավո՞ր է, որ այս որոշումից հետո անորակ, ցածր ազդեցության դեղամիջոցների շրջանառությունն ավելանա: Սավել Զաքարյանն ասաց, որ  դրանք ստուգում է դեղերի փորձագիտական կենտրոնը: Այլ հարց է, որ հիվանդը կդժգոհի դեղի որակից:

Հարց եղավ՝ ինչու են  հնդկական դեղերից  հաճախ դժգոհում։ Վերջինս հաստատեց և ասաց, որ ինքը եւս դժգոհ է հնդկական դեղերից, որոնք հայտնվում են մեր շուկայում կամ էլ հատուկ են անում, որ հայտնվեն: «Որոշ դեղերի մուտքը Հայաստան մեր միությունն է կանխել»,- ասաց բանախոսն ու մի դեպք հետաքրքիր պատմեց, թե ինչպես մի քանի տարի առաջ պետական գնումներով հնդկական դեղարտադրող կազմակերպությունն էր հաղթել, սակայն հնդկական դեղի կողմնակի ազդեցությունից բանակում զինվորները լուծ էին ընկել: