Search
Close this search box.

Ինչո՞ւ չունենալ երկու 10 համար․ Օզիլի կողքին ես հաջող եմ խաղում․ Հենրիխ Մխիթարյան

«Շատ մասնագետներ այն կարծքին են, որ Օզիլի հետ չեմ կարող խաղալ: Ես ամենևին համաձայն չեմ այս պնդմանը: Խաղադաշտում Օզիլի հետ համագործակցելով ես ուղղակի հաճույք եմ ստանում: Մեսութը հիանալի ֆուտբոլիստ է:

Օզիլի կողքին ես ավելի հաջող եմ խաղում: Եթե ամեն ինչ լավ է և մենք օգուտ ենք բերում թիմին ապա, ինչու՞ դաշտում չունենալ երկու 10 համար»,- «ESPN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Վերջիս նշել է, որ երջանիկ է «Արսենալում» քանզի հնարավորություն է ստացել խաղալու հարձակվողական ֆուտբոլ:

«Երջանիկ եմ, որ «Արսենալում» եմ: Ես վայելում եմ եմ հարձակողական ֆուտբոլը և հպարտ եմ, որ «Արսենալի» մի մասնիկն եմ: Ես հարձակվողական ոճի ֆուտբոլիստ եմ, և ուզում եմ հարձակողական ֆուտբոլ խաղալ: Անհնար է 90 րոպե պաշտպանվել: Կներդնեմ ողջ ուժերս «Արսենալին» օգնելու համար»,- ասել է Մխիթարյանը: