Search
Close this search box.

«Որոշ ուժերի կողմից ԼՂ հարցն օգտագործվել է, որ Հայաստանում պետություն չկայանա». Փաշինյան

«Որոշ ուժերի կողմից ԼՂ հարցը երկար տարիներ օգտագործվել է մի նպատակի համար՝ որ Հայաստանում պետություն չկայանա, և այդ համոզմունքը ինձ համար գնալով ավելի է խորանում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ հարց չի եղել, և մենք չենք առերեսվել այդ իրականության հետ. «Սա խորքային պրոբլեմներից մեկն է, այդ թվում՝ մեր կառավարության»։

Նա նշել է, թե «ինքնորոշում» եզրույթի հետ կապված բազմաթիվ ելույթներ է ունեցել. «Ուզում եմ հիշեցնել Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը՝ նախագահողի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ ԼՂ–ն ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում»։

Ըստ վարչապետի՝ ոչ բոլորն են օգտագործած տերմինները համադրության մեջ դրել դրանք ստեղծած կառույցների ու մարմինների ընկալումների հետ։