Search
Close this search box.

Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություններին:

«Որպես այդպիսին բանակցություններ տեղի չեն ունեցել: Մեզ էլ է հետաքրքիր, թե Սամվել Բաբայանին այդ տեղեկությունները որտեղից, մենք ինքներս էլ կցանկանայինք լսել ավելի պարզ մեկնաբանություն:

Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր: Այս պարագայում, պարոն Շահրամանյանը իր հայրենակիցներից որեւէ բան թաքցնելու, պահելու բան չունի:

Սամվել Բաբայանը խոսել էր Արցախ վերադառնալու թեմայի մասին: Դա իրենից գործընթաց է ենթադրում, բանակցություններ ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվելու կամ փորձելու պայմանավորվել: Մեր ընկալմամբ դա է նշանակում բանակցություններ, իսկ այդ դեպքում որեւէ բան թաքցնելու, չասելու խնդիր չկա: Եթե լինեին բանակցություններ Սամվել Շահրամանյանը ներկայացրած կլիներ»,-ասաց նա:

Վլադիմիր Գրիգորյանը նաեւ հիշեցրեց, որ օրեր առաջ եղել էր տեղեկություն, որ Բաքվում գտնվողն հայ գերիները, այդ թվում նախկին նախագահները, պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ։