Search
Close this search box.

Արտակարգ լուր Սյունիքից

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04:10-ի սահմաններում Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34 կմ հատվածում 62-ամյա Արարատ Ղարիբյանը «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ 57-ամյա Արմինե Սուքիասյանը, 55-ամյա Վարդան Մաթևոսյանն ու 51-ամյա Լինետ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։