Search
Close this search box.

Հարսանիքը չկայացավ… Սկանդալային զույգը բաժանվեց (տեսանյութ)

Անցյալ տարեվերջին համացանցի ամենաքննարկված ու քննադատված զույգը դերասան Տիգրան Մնացականյանն ու իրենից 21 տարով փոքր ընտրյալը`Մարիամ Հովհաննիսյանն էին:

Շատերն էին քննադատում Տիգրանին`նախկին կնոջն ու երեխաներին թողնելու և իր կյանքը 19 տարեկան աղջկա հետ կապելու համար:

Թերևս, այս քննադատություններն ավելի էր սրում հենց Տիգրան-Մարիամ զույգը: Բանն այն էր, որ Մարիամը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Տիգրանը չի սիրել իր առաջին կնոջը, որ ինքը չի եղել ամուսինների բաժանման պատճառը, և թեև իրենք միասին են եղել միայն նախկին կնոջից բաժանվելուց հետո, այնուամենայնիվ, զգացմունք են ունեցել, երբ  Տիգրանը դեռ նախկին կնոջ հետ է ապրել: Ավելի ուշ պարզվեց, որ հարաբերություններն ավելի վաղ ծնունդ են ունեցել. Մարիամն ու Տիգրանը միասին են եղել, երբ Մարիամը եղել է դպրոցական 14 տարեկան երեխա:

Մարիամին ու իր խոսքերը, համացանցը, միանշանակ, չընդունեց, քննարկեց ու քննադատեց ու ինչպես Մարիամն է ասում`անիծեց:

Այս ամենից զատ` զույգը հայտարարել էր, որ այս տարվա փետրվարի 14-ին`Մարիամի ծննդյան օրը, պատրաստվում է իրականացնել հարաբերություններն ու ամուսնանալ: Բայց… Հարսանիքը չկայացավ: Ավելին` Մարիամը մեկնեց երկրից, իսկ Տիգրանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց Մարիամի հետ բոլոր լուսանկարները:

Դե ինչ, մնում է հուսալ, որ Տիգրանի երկրորդ բաժանման պատճառն արդեն երրորդ, մոտավորապես, 13-ամյա սերը չէ:

asekose.am