Search
Close this search box.

Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ քույրը Դավիթաշենի կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Ոստիկանները կարողացել են համոզել քաղաքացուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից, ով տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակչուհի, 36-ամյա Սաթենիկ Թ.-ն է, ով անձնական խնդիրների պատճառով փորձում էր ինքնասպան լինել՝ կամրջից ցած նետվելու միջոցով:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: