Search
Close this search box.

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերը

Թուրքիան դադարեցրել է համագործակցությունը Իսրայելի հետ համատեղ էներգետիկ նախագծերում, գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը։

Թերթի տեղեկություններով՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը նույնպես չեղարկել է նոյեմբերին նախատեսված այցը Իսրայել, որի ընթացքում նախատեսվում էր բանակցություններ վարել տեղական իշխանությունների և ընկերությունների հետ գազի գնման ու Եվրոպա տարանցման շուրջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով թուրք պաշտոնյաների բոլոր պլանավորված այցերը Իսրայել չեղարկելու մասին։

Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Իսրայելի հետ Միջերկրական ծովից գազի մատակարարումների շուրջ։ Պնդվում էր, որ Թուրքիայի և Իսրայելի միջև ծովային գազատարը կարող է կառուցվել չորսից հինգ տարվա ընթացքում։