Search
Close this search box.

Այսօր նշանակալի օր է. ԵՊՀ ռեկտորը 2 տարի առաջ խոստովանում էր, որ տեղեկացված է դեսպանի անցուդարձից, ապա ջնջեց նամակագրությունը

Այսօր նշանակալի օր է: Ուղիղ երկու տարի առաջ այս օրը, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն, բան ու գործը թողած, մեսենջերից վերացրեց (ջնջեց) մեր (իմ և նրա) 8-ամյա նամակագրության իր հաղորդագրությունները:

Մեր նամակագրությունը վերաբերում էր բացառապես Հայաստանում Լիտվայի նախկին դեսպան Erikas Petrikas-ին:
Նամակներում այսրոպեական Հ.Հ-ն խոստովանում էր, որ տեղեկացված է Հայաստանում Լիտվայի դեսպանի անցուդարձից:

Ամեն դեպքում, արխիվ (անկախ դրա տեսակից) վերացնելն անթույլատրելի է: Եվ, եթե այսրոպեական Հ.Հ-ն ընդունակ է մեսենջերից նամակագրություն վերացնել, ապա պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է կատարվել վերջինիս ենթակայության ներքո գտնվող ԵՊՀ-ի արխիվում: